space
Հայաստանը՝ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ Կամուրջ
Armenia: Bridge between the EU and the Eurasian Economic Union
space
Author: Hasmik Grigoryan (Yerevan)
For author info see below
ԵՄ աջակցությունը Հայաստանին` Արևելյան գործընկերության շրջանակներում
Արեւելյան գործընկերությունը Հայաստան-ԵՄ խորը հարաբերությունների կարեւորագույն ձեւաչափերից մեկն է։ ԵՄ աջակցությունը Հայաստանին` Արեւելյան գործընկերության (ԱլԳ) ծրագրի շրջանակներում, կենտրոնանում է այնպիսի կենսական ոլորտների վրա, ինչպիսիք են`լավ կառավարումը, մարդկանց շարժունությունը, տնտեսական զարգացումը և շրջակա միջավայրիպաշտպանությունը: Օրինակ` մեծ ներդրում է արվել Ընտրական օրենսգրքի եւ ընտրությունների կառավարման համակարգի բարեփոխման գործընթացում, որը սկսվել է 2016թ-ին եւ շարունակվել2018 թվականին: Բիզնեսի ոլորտներում տարատեսակ օրենքներ եւ կանոնակարգեր պարզեցվել կամ համահունչ են դարձվել ԵՄ իրավական ակտերին, ինչը բիզնեսի հիմնադրումը դարձրել է ավելի հեշտ եւ արագ: 2009 թվականից մինչև 2018 թվականը տրամադրված միջոցները մեծացրել են փոքր և միջին ձեռնարկությունների քանակը՝ հասցնելով 15.960-ի եւ ստեղծել են 3.239 նոր աշխատատեղեր: Օրենսդրական բարեփոխումների եւ կարողությունների զարգացման օժանդակությունը նպաստեց ՀՀ մայրաքաղաքում եւ մարզերում պետական հիմնարկների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության եւ փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը:
ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացումը 2008 թվականից ի վեր
ԵՄ-Հայաստան հարաբերությունները զարգացան այլ ուղղությամբ եւ որոշակի ձգձգումներով, քան ի սկզբանե նախատեսված էր Արևելյան գործընկերության ծրագրում: Կողմերը ստիպված էին մի կողմ դնել բանակցվող Ասոցացման եւ Խորը եւ Համապարփակ Ազատ Առեւտրի Համաձայնագրերը, քանի որ 2013թ.-ի սեպտեմբերի 3-ին Հայաստանը սկսեց Ռուսաստանի գլխավորած Մաքսային Միությանը միանալու գործընթացը, եւ 2015թ.-ի հունվարին դարձավ Եվրասիական Տնտեսական Միության անդամ: Եվրասիական Միությանը անդամակցելով՝ Հայաստանը միացավ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի հետ միասնակ առեւտրի գոտուն։ Այդ տնտեսական միությանը անդամակցությունը հակասում է Ասոցացման եւ Խորը եւ Համապարփակ Ազատ Առեւտրի Համաձայնագրերի կանոններին։
Բայց չնայած աշխարհաքաղաքական զարգացումներին` ԵՄ-ն եւ Հայաստանը հանդես եկան նոր իրավական ձեւաչափով` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA), որը ստորագրվել է 2017թ.-ի նոյեմբերին: Թեեւ իրավական համաձայնագիրը ուշացվեց, փաստաթուղթը կարևոր քաղաքական փաստաթուղթ է, քանի որ այն ներառում էհամագործակցություն դատական համակարգի եւ օրենքի գերակայության բնագավառներում(հոդված 12), համագործակցություն միգրացիայի և շարժունության ոլորտներում, հարկերի խարդախության եւ հարկերից խուսափելու դեմ պայքար (հոդված 27), էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացում եւ շրջակա միջավայրի պաշտպանություն: Համեմատ նախնական պլանավորված փաստաթղթերի` այս փաստաթուղթը ավելի քիչ է կենտրոնացած ազատ առեւտրի գոտու ստեղծման վրա:
Հայաստանն ու ԵՄ-ն նաև ուժեղացրել են իրենց համագործակցությունը շարժունակության ոլորտում: ԵՄ-Հայաստան վիզաների դյուրացման եւ հետընդունման մասին պայմանագրերը ուժի մեջ են մտել 2014 թվականի հունվարից: Այնուամենայնիվ, Հայաստանը դեռեւս չի մտել վիզայի երկխոսության փուլ, որը կհանգեցնի նոր բարեփոխումների և ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի:
ԵՄ-ի ընկալումը եւ ԱլԳ ազդեցությունը
2004թ.-ի Եվրոպական հարեւանության քաղաքականությունից անցումը դեպի Արեւելյան գործընկերության նեղ ձեւաչափ դարձրեց ԵՄ-ին ավելի մոտ` աշխարհագրական եւ ծրագրային առումներով: Բայց համեմատելով Վրաստանի եւ Ուկրաինայի հետ` Հայաստանի կառավարությունը ԵՄ անդամակցության նպատակ չի դնում: Պետական պաշտոնյաների կողմից հաճախ նշվում է նաեւ, որ Հայաստանը ձգտում է կամուրջ հանդիսանալ ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության միջեւ:
2020 թվականի մարտին Բրյուսել կատարած այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Եվրամիությունը Հայաստանի հիմնական գործընկերն է բարեփոխումների առաջխաղացման գործում: Չնայած Հայաստանը չի փոխել իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը, Փաշինյանը առաջ է բերել երկու արտաքին եւ ներքին նպատակներ. բարձրացնել Հայաստանի սուվերենությունը Ռուսաստանից եւ Հայաստանում պայքարել կոռուպցիայի դեմ։Հայաստանի Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը սկսել է CEPA ճանապարհային քարտեզի իրականացումը:
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները CEPA- ն դիտում են որպես համակարգված ժողովրդավարական և տնտեսական փոխակերպումների ճանապարհային քարտեզ, որտեղ քաղաքացիական հասարակությունը պետք է որպես դիտորդ ծառայի համաձայնագրի պատշաճ իրականացման համար, բայց սա նաև պահանջում է քաղաքական կամք ՀՀ իշխանություններից:
Հատկանշական է, որ հայերը դրական տրամադրություն ունեն Հայաստան-ԵՄ հարաբերությունների նկատմամբ: 2017 եւ 2018 թվականներին բնակչության մոտ 88,67%-ըՀայաստանի կառավարությունից ԵՄ-ի հետ ավելի խորը հարաբերություններ էր ակնկալում: 2019 թվականին բնակչության 62% -ը դրական ընկալում ուներ ԵՄ-ի նկատմամբ, եւ խոսքի ազատությունը, մարդու իրավունքները, թափանցիկությունը, հավասարությունը, կոռուպցիայի բացակայությունը գերագույն արժեքներն էին` կապված ԵՄ-ի հետ:
Արեւելյան Գործընկերության ապագան
Հայաստանը կարող է դասակարգվել որպես երկիր, որը ձգտում է հավասարակշռել իր հարաբերությունները արտաքին դերակատարների հետ: Գաղափարականորեն, ԵՄ-ին անհրաժեշտ է ներդնել ավելի ուժեղ մոնիտորինգի մեխանիզմներ, որոնք համեմատ ծրագրերի տեխնիկական իրականացմանը եւ կարողությունների զարգացմանը` առաջնահերթություն կտան արժեքներին: Հետհեղափոխական Հայաստանի նոր Կառավարության հետ հատկապես կարեւոր է արժեքների վրա հիմնված օրակարգի եւ ծրագրերի ներդրումը:
Ֆինանսականորեն, ԵՄ-ին անհրաժեշտ է սահմանել նոր կանոններ՝ կապված միջոցների համամասնության հետ, ինչը նշանակում է, որ ֆինանսավորումը կհատկացվի հավասար: Օրինակ՝ ավելի շատ ֆինանսավորում կարելի է տեղափոխել այն պետական մարմիններին, որոնք նվազագույն աջակցություն են ստացել, ինչպիսիք են Հայաստանի օրենսդիր մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինների ավագանու խորհուրդները։ Խորհրդարանը եւ ավագանու խորհուրդները ընտրովի մարմիններ են, եւ կարեւոր գործիք են քաղաքացիների հետ կապ հաստատելու եւ որոշումներ կայացնելու համար։ Աջակցության շահառուները պետք է լինեն ԵՄ-ի քաղաքականության կենտրոնում: Այն դեպքերում, երբ Հայաստանի իշխանությունները դանդաղեցնում են իրենց ստանձնած պարտավորությունների իրականացումը, ԵՄ-ն կարող է միջոցները վերաբաշխել քաղաքացիական հասարակության անկախ դերակատարների կամ ՓՄՁ-ների միջեւ:
Եզրակացություն
ԵՄ-Հայաստան հարաբերությունները զգալիորեն զարգացել են՝ հասնելով կարեւոր նոր իրավական հիմքերի: ԵՄ-ն աջակցել է պետական ինստիտուտներին, ինչպես նաեւ Հայաստանի հասարակությանը ժողովրդավարական բարեփոխումների եւ ամենօրյա զարգացման համար: Արեւելյան Գործընկերության ծրագրի 10 տարիները նաեւ ցույց են տվել թերությունները, ուստի ժամանակն է ծրագրի հետագա մշակման, որը թույլ կտա ԵՄ-ի հետ զարգացնել հետագա արդյունավետ հարաբերությունները:
EU Support to Armenia under the Eastern Partnership framework
The Eastern Partnership (EaP) is one of the main tools for deep relations between the EU and Armenia. EU support to Armenia, under the EaP, focuses on such vital sectors as good governance, mobility of people, economic development, and environment protection. For instance, a large contribution has been made to reforming the Electoral Code and election administration system – a process that started in 2016, and continued in 2018. Various laws and regulations in business sectors have been simplified or aligned with EU directives that made opening businesses easier and faster. The funds provided from 2009 to 2018 increased the number of small and medium enterprises to 15.960 and created 3.239 new jobs. The support through legislative reforms and capacity building assisted the development of state institutions, as well as civil society and small and medium enterprises (SME) in the capital and regions of Armenia.
Development of EU-Armenia relations since 2008
EU-Armenia relations developed in a different direction than it was initially planned in the EaP – and with certain delays. The parties had to put aside the initially negotiated Association Agreement as well as the Deep and Comprehensive Free Trade Agreement (DCFTA). In September 2013, Armenia started the process of joining the Russia-led Customs Union. In January 2015 became a member of the Eurasian Economic Union. With the membership in the thereof evolving Eurasian Union, Armenia chose to join a free trade zone with Russia, Belarus, Kazakhstan and Kyrgyzstan. Membership in this economic space contradicted the rules of the free trade area that comes with the EU-framework of the Association Agreement and DCFTA.
Despite these geopolitical developments, the EU and Armenia came up with a new legal framework – the Comprehensive and Enhanced Partnership Agreement (CEPA), signed in November 2017. Although the legal agreement came with a delay, the document is an important political milestone, as it includes cooperation in the fields of the judiciary and the rule of law (Article 12), cooperation on migration and mobility, combating tax fraud and tax avoidance (Article 27), diversification of energy resources, and environmental protection.
In comparison with the initially planned documents the document focusses on establishing a free trade area. Armenia and the EU also enhanced their cooperation in the mobility sector. The EU-Armenia visa facilitation and readmission agreements entered into force in January 2014. Nevertheless, Armenia still has not entered into the visa-dialogue stage that would lead to new reforms, and a visa-free regime with the EU.
Image of the EU and impact of the EaP
The shift from the European Neighbour Policy (ENP) of 2004 to the narrower format of the EaP brought the EU closer, geographically and programmatically. However, compared to Georgia and Ukraine, the Armenian Government does notvoice any future plans for full EU membership. It is often mentioned by state officials that Armenia strives to be a bridge between the EU and the Eurasian Economic Union.
During his visit to Brussels in March of 2020, Armenia’s Prime Minister Nikol Pashinyan noted that the EU is the country’s key partner in advancing reforms. Although Armenia has not changed its geopolitical outlook, Pashinyan raised two new goals of his policy: to increase the Armenia’s independence from Russia, and to fight corruption in the country. The Chair of the Committee on European Integration of the National Assembly of Armenia noted that Armenia has started the implementation of the CEPA roadmap.
Civil society organizations regard CEPA as a guide for systematic democratic and economic transformation. In this process, the civil society needs to serve as a watchdog for proper implementation of the agreement. The success, however, requires political will on the part of the Armenian authorities.
Noteworthy, Armenians have a positive attitude towards Armenia-EU relations. In 2017 and 2018, about 88.67% of the population expected deeper relations with the EU from the Armenian government. In 2019, 62% of the population had a positive image of the Union: freedom of speech, human rights, transparency, equality, and the absence of corruption were the top values associated with the EU.
Future of the Eastern Partnership
Armenia can be characterized as a country striving to balance its relations with different external actors. Ideologically, the EU needs to put in place stronger monitoring mechanisms, that would prioritize values over technical implementation of projects and capacity building. With regard to the new post-revolutionary Government in Armenia, it is especially important to introduce a value-based agenda and projects.
Financially, the EU needs to set new rules regarding proportion of funds, meaning that funding will be allocated equally. For instance, more funding could be shifted to state institutions that have benefited the least, such as the Parliament , or the Council of Elders of local municipalities. Both, the Parliament and the Council of Elders are elective bodies on national and local levels. They thus serve as an important tool for the connection between Armenian citizens and policy making. Beneficiaries of the support from the EU should be at the centre of the approach. In cases where Armenian authorities slow down the implementation of their commitments, the EU can redistribute funds to independent civil society actors, or SMEs.
Conclusion
EU-Armenia relations have developed significantly, reaching an important new legal basis. The EU has supported state institutions as well as the Armenian civil society with the implementation of democratic reforms and everyday-development. The ten years of the EaP have also illustrated the drawbacks. It thus is time for the EU to further elaborate the programme in a way that would allow for further efficient relations.